Որքա՞ն արժե հայ DJ-ներին ձեր միջոցառումներին հրավիրելու հաճույքը

Այսօր չկա մի միջոցառում, որ չանցնի առանց DJ–ի  տրամադրություն բարձրացնող սեթերի ուղեկցությամբ: Լինի դա ինչ-որ  խանութի բացում, կամ հարսանեկան խնջույք: Եթե առաջ հարսանեկան խնջույքներում կարևորում էին միայն երգիչի կենդանի կատարումն, ապա հիմա DJ-ի ներկայությունը դարձել է կարծես պարտադիր պայման: Վերջերս ընկերներիցս մեկը, ով պատրաստվում էր հարսանիքի, պատմեց, թե ինչ գներով են համաձայնվում միջոցառմանը մասնակցել մեր հայ DJ-ներից մի քանիսը: Գրեթե բոլորի համար կարևոր էր, միջոցառման ֆորմատը, տևողությունը, ինչպես նաև գտնվելու վայրը: Նրանցից ոմքան էլ, ցանկացել են իմանալ, արդյոք բացի նրանից այլ DJ լինելու է թե ոչ:

DJ Վակցինա՝ նույն ինքը Արուսիկը, ում կարելի է հանդիպել քաղաքի գրեթե բոլոր կարևոր միջոցառումերին, սկզբում ցանկացել էր իմանալ թե որքան ժամ է նվագելու, իսկ հետո էլ նշել իր մասնկացությունն արժե 120.000-ից մինչև 300.000 դրամ:

Եթե ցանկանում եք, որ ձեր միջոցառման սեթերն ապահովի DJ Գուվոն, նույն ինքը Գուեվո Մակարյանը, ապա նրա ծառայությունները սկսվում են 80.000-ից, այս գինը երկու-երեք ժամվա համար է, և այն դեպքում եթե գա միայն DJ վահանակով:

Լեոն Գրիս Սուպաքուք, կամ Լևոն Դավթյան, ով ներկայանում է այս անվան տակ: Նրանք երկու ընկերներն են, ովքեր ներկայանում են Սուպաքուք անունով: Լինում են միջոցառումներ, որոնց մասնակցում են երկուսով:  Տղաները միջոցառման մասնակցելու համար ուզում են 120.000-ից մինչև 150.000 դրամ:

Դերասանուհի Աննա Պանին, ով վերջին շրջանում Երևանում զբաղվում էր DJ-ությամբ, միջոցառումանը մասնակցելու համար ուզել էր 200.000 դրամ: Աննան նաև սակարկեց, այն պայմանով, եթե լինի մեկ այլ DJ, նա կնվագի 100.000 դրամով: 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s