Հայ հայտնիներ, որոնց պատճառով ընտանիքներ են քանդվել

Հայտնիներից շատերը երկրորդ անգամ են ամուսնացել և ունեն երջանիկ ընտանիքներ, սակայն այդ երջանկությունը կառուցվել է առաջին ընտանիքների դժբախտության վրա։ Առանձնացրել եմ հայտնիներին, ովքեր հանդիպել են իրենց ներկայիս կանանց, երբ դեռ ամուսնացած էին։

Խորեն Լևոնյանն ամուսացած էր պարուհի Մերի Հովհաննիսյանի հետ, երբ նրա կյանքում հայտնվեց երգչուհի Լիլուն։ Հենց նա էլ դարձավ Խորենի և Մերիի ամուսնալուծության պատճառը և սկսեց ապրել Խորենի հետ։ Հետագայում Խորենն ու Լիլուն ևս բաժանվեցին։ Դերասանը հիմա ամուսնացած է Լիկա Մեսրոպյանի հետ։

Մերիի քույրը՝ պարուհի Նաիրա Հովհաննիսյանն էլ ամուսնացած էր դերասան Ստեփան Ղամբարյանի հետ։ Ամեն բան փոխվեց, երբ Ստեփանի կյանքում հայտնվեց երգչուհի Անի  Ամիրյանը։ Ինչ խոսք, Անին ու Ստեփանը շատ ներդաշնակ զույգ են, սակայն նրանց երջանկությունը թանկ գին է ունեցել։

Երբ Լուսինե Աղաբեկյանը հայտնվեց ռեժիսոր Արամայիս Հայրապետյանի կյանքում, վերջինս ամուսնացած էր, նրա երեխան էլ բավականին փոքր էր։ Այն փուլում, երբ Լուսինեն ու Արամայիսը հերքում էին իրենց սիրավեպի մասին լուրերը, նրանք արդեն միասին էին ապրում, Արամայիսն ի վերջո բաժանվեց կնոջից և պաշտոնապես հայտարարեց, որ ամուսնացել է Լուսինեի հետ։

Սարգիս Գրիգորյանը ևս ամուսնացած էր, դուստր ուներ, երբ հանդիպեց այժմյան կնոջը՝ Մանոյին։ Նրանց հարաբերությունների զարգացումը հանգեցրեց Սարգսի բաժանության ու երկրորդ ամուսնությանը։

Լուիզա Ղամբարյանն ամուսնացած է գինեկոլոգ Գեորգի Կիմիչի հետ, ով մինչ իր հետ սիրավեպ ունենալը նա ամուսնացած էր Սոֆի Դևոյանի հետ։ Գերոգի Կիմիչը բաժանվեց կնոջից ու ամուսնացավ Լուիզայի հետ։

Վերջերս հայտնի դարձավ, որ հաղորդավարուհի Աննա Ավանեսյանի հետ սկսված սիրավեպի պատճառով կնոջից բաժանվել է Լևոն Տեր-Պետրոդսյանի որդին՝ Դավիթ Տեր-Պետրոսյանը, ով ամուսնացած էր ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանի դստեր՝ Լիլիթի հետ, նրանք երեք երեխա ունեն։ Վերջերս նա և Աննան նշանվել են և պատրաստվում են առաջիկայում ամուսնանալ։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s